
Ռուսաստանը պատրաստ է խորացնել ռուս-վրացական կապերը փոխադարձ հարգանքի հիման վրա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։«Մենք ըմբռնումով ենք մոտենում Թբիլիսիի փորձերին՝ վերջ դնել արտաքին թելադրանքներին և փոխգործակցել օտարերկրյա գործընկերների հետ հավասար, փոխադարձ հարգանքի հիմունքներով», – նշել է Զախարովան։
«Մենք պատրաստ ենք խորացնել ռուս-վրացական կապերը, որոնք Վրաստանի տնտեսական վերականգնման հիմնական գործոններից մեկն են։ Մենք դա անում ենք մաքուր սրտով և բաց մտքով», – հավելել է նա։Նա նշել է նաև, որ Մոսկվան «բաց է Թբիլիսիի հետ համագործակցության ընդլայնման համար»՝ փոխադարձ հարգանքի հիման վրա։
«Թբիլիսին վճռական և գիտակցված ընտրություն է կատարել՝ հօգուտ երկրի ինքնիշխանության վերականգնման, վրաց ժողովրդի շահերի ապահովման, և, կավելացնեմ նաև, երկրի և ժողովրդի արժանապատվության», – ասել է դիվանագետը։