
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի և Լիբանանի վրա Իսրայելի հարձակումները սկսել են սպառնալիք ներկայացնել նաև իր երկրի համար։ «Իսրայելի հարձակումները սպառնալիքի աղբյուր են դարձել ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ մարդկության համար։ Նեթանյահուի և նրա հանցավոր ցանցի կողմից Սիրիայի և Լիբանանի վրա իրականացված հարձակումները հասել են այն կետին, որ սպառնում են նաև Թուրքիային։ Ուզում եմ՝ բոլորը մեկընդմիշտ հասկանան, որ Սիրիան և Լիբանանը երկու անկախ պետություններ են»,- ասել է նա։
Էրդողանը նշել է, որ Անկարան «ոչ մի դեպքում աչք չի փակի տարածաշրջանում իր եղբայրների նկատմամբ իրականացվող հարձակումների վրա»։