Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատական նիստը անցկացվեց դռնփակության պայմաններում

Հակակոռուպցիոն քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Բադալյանի, այսօր շարունակվեց Սեյրան Օհանյանի և մյուսների՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ, նիստի սկզբում դատարանին զեկուցվեց  գործով ներգրավված կողմերի մասնակցության և չներկայացած անձանց բացակայության մասին տեղեկությունները։ Դատական նիստին ներկա էին հայցվոր կեղմի  ներկայացուցիչ Արամ Մանուչարյանը, պատասխանող Սեյրան Օհանյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը և երրորդ անձ Կարինե Մարգարյանի ներկայացուցիչներ Անահիտ Բեգյանը և Արամազդ Կիվիրյանը։

Դատարանը կողմերի հետ քննարկման արդյունքում որոշեց շարունակել նիստը մյուս մասնակիցների բացակայության պայմաններում։

Քննարկելով նիստի տեսանկարահանման միջնորդությունը դատարանը նախ թույլատրեց կատարել նկարահանում, որոշ սահմանափակումներով։

Նիստի սկզբում հայցվորի ներկայացուցիչը հանդես եկավ միջնորդությամբ։ Միջնորդությունը վերաբերում էրբաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելուն և հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելուն։

Քննարկման ընթացքում դատարանը արձանագրեց, որ գործի նյութերում առկա են գաղտնիք հանդիսացող տվյալներ, ուստի որոշվեց փոփոխել գործի քննության ռեժիմը։

Դատարանը, այդ հանգամանքները հաշվի առնելով, որոշեց գործի քննությունը շարունակել դռնփակ ռեժիմով։

Leave a Comment