«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի կանխատեսում:
Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2026թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (վեգետացիայի վերսկսման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 17․5-18 ցենտներ, գարնանացան գարի՝ 14-14․5 ցենտներ։