Հունիսի 11-ին ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում մեկնարկող գլխավոր ֆուտբոլային ստուգատեսում խաղադաշտ դուրս գալու հնարավորություն կունենա 7 եղբայրական զույգ։
Հատկանշական է, որ նրանցից միայն երեքն են ներկայացնում միևնույն ազգային հավաքականը: Այդ ցանկում են Ֆրանսիայի հավաքականի պաշտպաններ Լուկա և Տեո Էռնանդեսները, Կաբո-Վերդեն ներկայացնող Լարոս և Դերոյ Դուարտեները, ինչպես նաև Կյուրասաոյի հավաքականի խաղացողներ Լեանդրո և Ժունինյո Բակունաները:
Այս ցուցակը կարող էր ավելի ընդգրկուն լինել, եթե պաշտպան Յուրիեն Թիմբերը վնասվածք չստանար և հունիսի 8-ին դուրս չմնար Նիդերլանդների հավաքականի վերջնական հայտացուցակից: Նիերլանդների հավաքականի կազմում է մնացել երկվորյակ եղբայրը՝ Քվինտենը:
Մյուս եղբայրները կխաղան տարբեր հավաքականներում։
Բրայան Բրոբին կներկայացնի Նիդերլանդները, իսկ նրա եղբայր Դերիկ Լակասենը հանդես կգա Գանայի կազմում:
Դեզիրե Դուեն կարող է խաղալ Ֆրանսիայի հավաքականում, մինչդեռ նրա եղբայր Գելա Դուեն կներկայացնի Կոտ դ’Իվուարը:
Եղբայրական զույգերի շարքում են նաև Ջոն և Հարի Սաութարները: Ջոնն ընդգրկված է Շոտլանդիայի հավաքականի հայտացուցակում, իսկ նրա եղբայր Հարին՝ Ավստրալիայի:
Եվ վերջապես, ինչպես և նախորդ մրցաշարերում, Ինյակի Ուիլյամսը կխաղա Գանայի հավաքականում, իսկ Եվրոպայի չեմպիոն Նիկո Ուիլյամսը՝ Իսպանիայի: