Ինչ հնարավորություններից է զրկվում իշխանությունը, եթե ԲՀԿ-ն անցնի խորհրդարան և ընդդիմությունը ստանա ընտրողների 3/5-րդը

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանը  հրապարակում է կատարել, որում ներկայացրել է,  թե ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու դեպքում՝ եթե ընդդիմությունն ստանա ձայների 3/5-րդը, ապա ինչ հնարավորություն է ունենալու ընդդիմությունը և ինչ հնարավորություն է ունենալու իշխանությունը։

Ըստ այդմ՝ 105 մանդատներից 61 ստանալու դեպքում իշխանությունը կարող է վարչապետ ընտրել, բյուջե հաստատել, հայտարարել ռազմական կամ արտակարգ դրություն, ինչպես նաև հաստատել սովորական օրենքները։

Փոխարենը հնարավորություն չի ունենալու փոխել ԱԺ կանոնակարգ օրենքը, , փոխել օրենսգրքեր, հանրաքվե իրականացնել, ընտրել ԲԴԽ, ԿԸՀ, ԿԲ, ՍԴ նախագահներին, Գլխավոր դատախազ, ՄԻՊ։

Leave a Comment