Ռուսաստանը չի պատրաստվում հանդուրժել Հայաստանի իշխանությունների սպառողական վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նկատմամբ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն արդեն փորձել են քաղաքացիներին համոզել, որ երկիրը կարող է միաժամանակ օգտվել եվրասիական ինտեգրման բոլոր առավելություններից և պատրաստվել Եվրամիության անդամակցությանը։
«Մենք մտադիր չենք հանդուրժել նման սպառողական մոտեցումը ԵԱՏՄ-ի և մեր գործընկերների նկատմամբ», — հայտարարել է Զախարովան։