Սևաստոպոլի խորհրդանիշ համարվող պանորամայի շենքը ոչնչացվել է ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից

«Սևաստոպոլի պաշտպանություն 1854–1855 թվականներին» պանորամայի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի նպատակային հարվածի հետևանքով, հայտնել է Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը։ Հայտնում է ՏԱՍՍ-ը:

Զոհեր և տուժածներ չկան, իսկ հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են, հայտնել են տարածաշրջանի իշխանությունների ներկայացուցիչները։

Պատմական շենքի տանիքը ամբողջությամբ բռնկված է։ Հրշեջները փորձում են փրկել անգնահատելի համայնապատկերը (պանորաման), հայտնել է թանգարանի մամուլի ծառայությունը։

Հրդեհին տրվել է վտանգավորության չորրորդ կարգ, նշել է Ռազվոժաևը։

Թանգարանի տնօրենի խոսքով՝ Սևաստոպոլի խորհրդանիշ համարվող պանորամայի շենքում ստեղծված իրավիճակը մնում է լարված։

Leave a Comment