Արևմուտքի միջամտություն և ճնշումներ․ ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀՀ ընտրությունների մասին

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների և արևմտյան երկրների միջամտության պայմաններում, Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ճնշումներն «աննախադեպ» է որակել թե՛ ճնշումները, թե՛ Արևմուտքի միջամտությունը։

«Մի կողմից ակնհայտ էր իշխանությունների ճնշումը, մյուս կողմից արձանագրվել է Արևմուտքի կողմից այնպիսի միջամտություն, որն այդ տարածաշրջանի ընտրական գործընթացների պատմության մեջ աննախադեպ է»,- ասել է Զախարովան։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ Հունիսի 9-ին մոտ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում է  ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։

Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։

«Ուժեղ Հայաստանը» հայտարարել է, որ ԿԸՀ տվյալները չեն արտացոլում ընտրությունների իրական արդյունքները։ Ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ։

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

Leave a Comment