Իրանը անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի որևէ հարձակում կամ սպառնալիք. Արաղչի


Միջազգային


Իրանի զինված ուժերը անպատասխան չեն թողնի Միացյալ Նահանգների կողմից որևէ հարձակում կամ սպառնալիք։

Այս մասին իր X սոցիալական ցանցի էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Չնայած մարտադաշտում կրած պարտություններին, Միացյալ Նահանգները որոշել է փորձարկել մեր վճռականությունը։ Մեր ուժեղ զինված ուժերը անպատասխան չեն թողնի որևէ հարձակում կամ սպառնալիք։ Եթե ուզում եք անվտանգ լինել, թողեք մեր տարածաշրջանը։

Պարսից ծոցի պատմությունը բազմաթիվ գլուխներ է պարունակում դրսից միջամտողների տխուր ճակատագրի մասին», – նշել է Արաղչին։


Leave a Comment