Բոլոր իշխանությունների օրոք բանակը քվեարկել է օրվա իշխանության օգտին։ Ու սա երբեք, ոչ ոքի չի մտահոգել։
Բոլորն օքե՞յ են էս փաստի հետ, որ ՊՆ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, նախարարն ունի հստակ քաղաքական ուղղվածություն և կարելի է կանխատեսել, որ 2-1,5 տարի իրենցից կախում ունեցող զինվորը չի փորձելու քաղաքապես հերոսանալ ու ընդդիմություն խաղալ, մանավանդ, որ այդ տարիքում առանձնապես հետաքրքրված էլ չեն քաղաքականությամբ։ Գուցե լինեն բացառություններ, բայց մեծամասամբ բոլորը տոտալ ընտրում են օրվա իշխանություններին։
Էս գործընթացն ազատ կամքի արտահայտման հետ ոչ մի աղերս չունի ու բոլորը դա լավ գիտակցում են։ Մեր աչքով տեսանք, թե ոնց էին տեսախցիկների առաջ զինվորի հետ մտել, քվեախցկում քվեարկում։
Հաջորդ իշխանությունները պետք է լուծում տան էս հարցին։ Զինվորին մի դիտարկեք որպես ձայների «կողքի դրած» աղբյուր ու ժամը 20։00-ին քշելով բերեք ընտրության, որ ձեր պակաս քվեները լրացնեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: