Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ  առաջարկներ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ


ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։


Ֆինանսավորման չափը և նպատակը


ՓՄՁ-ները կարող են ֆինանսավորում ստանալ ներդրումների, գործող բիզնեսի ընդլայնման և նոր նախագծերի իրականացման նպատակով։

  •        ՀՀ դրամով՝ 30 մլն-ից մինչև 500 մլն դրամ
  •       ԱՄՆ դոլարով՝ 75 հազարից մինչև 1.2 մլն ԱՄՆ դոլար


Ժամկետ և արտոնյալ շրջան

  •        Հիմնական միջոցների համար՝ 36-84 ամիս (մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ 3-24 ամիս)
  •       Շրջանառու միջոցների համար՝ 12-60 ամիս (մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ 3 ամիս):


Տոկոսադրույք՝



ՀՀ դրամի դեպքում`

  • 30-100 մլն դրամ՝ 12.5%
  • 100-500 մլն դրամ՝ 11.5%


ԱՄՆ դոլարի դեպքում`

  • 75-250 հազար ԱՄՆ դոլար՝ 8.8%
  • 250 հազարից մինչև 1.2 մլն ԱՄՆ դոլար՝ 7.9%


Տրամադրման միջնորդավճար՝ 0.5%:


Ակբա բանկը բիզնեսներին առաջարկում է նաև վերաֆինանսավորման հատուկ պայմաններ.

  •        ֆինանսավորման ծավալն ու տոկոսադրույքները՝ համաձայն վերոնշյալ սանդղակի
  •       մարման ժամկետ՝ 18-84 ամիս։
  •       Տրամադրման միջնորդավճար՝ 0%:


Լրացուցիչ առավելություն


ՓՄՁ-ները կարող են օգտվել վերոնշյալ առաջարկներից ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միաժամանակ։


Մանրամասն՝ այստեղ։


Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Leave a Comment