ԱՄՆ-ը Իրանի դեմ նոր հարվածները համարում է Թեհրանին ուղղված նախազգուշացում և կարծում է, որ դրանք չեն խանգարի բանակցություններին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ նոր հարվածները կծառայեն որպես «զգուշացնող հարված» Իրանին։ ԱՄՆ-ը հույս ունի, որ հարձակումը չի խաթարի Իսլամական Հանրապետության հետ հակամարտության կարգավորման բանակցությունները, հավելել է հեռուստաալիքի աղբյուրը։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցի վրայով Apache ուղղաթիռի վրա հարձակման։