Հայտագրում․ ինչպե՞ս նույնականացվել և ստեղծել հաշիվ my.emis.am հարթակում

Iravaban.net–ը ներկայացնում է, թե ինչպես ստեղծել հաշիվ my.emis.am հարթակում։

Առաջին դասարան հաճախող երեխայի հայտագրումն իրականացնելու համար անհրաժեշտ է նախ գրանցվել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԿԿՏՀ) և ստեղծել անձնական հաշիվ։

Ինչպե՞ս գրանցվել

Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am հարթակ։

Քայլ 1․ Եթե արդեն ունեք էլեկտրոնային ստորագրություն, կարող եք նույնականացվել <<Ես եմ>> ազգային հարթակով։

my.emis.am հարթակից պետք է անցում կատարել <<Ես եմ>> ազգային հարթակ՝ սեղմելով համանուն կապույտ կոճակը։

Մուտք «ԵսԵմ» հարթակի միջոցով Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի my.emis.am հարթակ։

Բացված էջում պետք է ընտրել նույնականացման տարբերակը՝ բջջային նույնականացման քարտով կամ նույնականացման քարտով։ Նշեմ, որ նույնականացման քարտի պարագայում պարտադիր է ունենալ քարտն ընթերցող սարք։

Իսկ բջջային նույնականացման քարտ ունենալու դեպքում պետք է ընտրել տվյալ տարբերակը և մուտքագրել այն հեռախոսահամարը, որով ակտիվացված է էլեկտրոնային ստորագրությունը։

Այնուհետև պետք է սեղմել <<Մուտք>> կոճակը․ էկրանին ցույց կտա, որ անհրաժեշտ է բջջային հեռախոսում մոտքագրել PIN կոդը։ Հեռախոսի էկրանին բացված դաշտում պետք է հավաքել Ձեր էլեկտրոնային ստորագրության վեցանիշ կոդն ու սեղմել <> կոճակը։

Էջը կթարմանա․ կարտացոլվեն Ձեր տվյալները, այդ թվում՝ ՀԾՀ-ն, անձը հաստատող փաստաթղթի համարը, գրանցման հասցեն։ Պետք է թողնել նաև կոնտակտային հեռախոսահամար և պահպանել տվյալները։

Ի՞նչ անել, եթե չունեք էլեկտրոնային ստորագրություն, ապա պետք է ստեղծեք հաշիվ։

Ստեղծենք միասին՝

Սեղմեք my.emis.am հարթակի գլխավոր էջի վերին աջ անկյունի  <<Ստեղծել հաշիվ>> ակտիվ հղումը։ Բացված էջում պետք է մուտքագրել Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, ստեղծել գաղտնաբառ և կրկնել այն։

<<Գաղտնաբառ>> դաշտի ներքևում կերևա հաղորդագրություն այն մասին, որ այն պետք է պարունակի առնվազն 8 նիշ, այդ թվում՝ 1 փոքրատառ, 1 մեծատառ և 1 հատուկ նշան։

Այնուհետև՝ <<Ես ռոբոտ չեմ>> դաշտում դնել թռչնանշան և սեղմել <<Ստեղծել իմ հաշիվը>> կոճակը։

Էկրանին կպատկերվի հաղորդագրություն այն մասին, որ անհրաժեշտ է ակտիվացնել հաշիվը։ Հաջորդաբար էլեկտրոնային փոստին կստանաք նամակ ԿՏԱԿ-ից /կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից/։ Նամակը ստանալուց հետո պետք է սեղմել <<Ակտիվացնել>> կոճակը և տեղափոխվել my.emis.am հարթակ, որտեղ նշված կլինի, որ Ձեր հաշիվն արդեն ակտիվ է։

Նույն էջում պետք է մուտքագրել Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, գաղտնաբառն ու մուտք գործել հարթակ։

Էջը կթարմանա, կնշվի, որ Ձեր էլեկտրոնային փոստին ուղարկվել է մեկանգամյա գաղտնաբառ, որը վեցանիշ թիվ է։ Անհրաժեշտ է մուտքագրել ստացած գաղտնաբառն ու սեղմել <<Հաստատաել>> կոճակը։

Էջը կթարմանա, որից հետո անհրաժեշտ է նույնականացվել։

Սեղմեք էջի վերին աջ անկյունում գտնվող սլաքի կոճակն ու անցում կատարեք <<Անձնական տվյալներ>> բաժին։ Նշված կլինի, որ Դուք նույնականացված չեք։ Պետք է սեղմել <<Ես եմ նույնականացում>> կապույտ կոճակն ու իրականացնել նույն քայլերը, ինչ-որ պահանջվում էր <<Ես եմ>> տարբերակով հարթակում գրանցվելու ժամանակ։

Ի դեպ, կարող եք նաև հրաժարվել <<Ես եմ>> նույնականացումից՝՝ սեղմելով համանուն կոճակը։ Այդ պարագայում անհրաժեշտ կլինի ձեռքով մուտքագրել անձնական տվյալները՝ ՀԾՀ-ն, անուն-ազգանունը, օրացույցից ընտրել ծննդյան ամսաթիվը, այնուհետև սեղմել <<Բեռնել տվյալները>> կոճակը։

Կստուգվի տվյալների համապատասխանությունը Բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվության հետ, որից հետո էջը կթարմանա։ Կպատկերվի հաղորդագրություն այն մասին, որ նույնականացումը հաջողությամբ կատարվել է։

Նշեք նաև կոնտակտային հեռախոսահամար, որպեսզի ուսումնական հաստատությունը կարողանա կապ հաստատել Ձեզ հետ։ Պետք է պահպանեք տվյալները՝ ավարտելով My.emis.am հարթակում նույնականացման գործընթացը։

Leave a Comment