ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ հարվածների դադարեցման մասին

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Իրանի վրա հարվածների դադարեցման մասին՝ ի պատասխան Apache ուղղաթիռի խոցման։

«CENTCOM ուժերը ավարտել են ինքնապաշտպանության հարվածները Իրանի դեմ՝ Գերագույն հրամանատարի հրահանգի համաձայն, ի պատասխան երեկ ԱՄՆ բանակի Apache ուղղաթիռի խոցման», – ասվում է հրամանատարության X էջում հրապարակված գրառման մեջ։

ԱՄՆ զինված ուժերը թիրախավորել են Հորմուզի նեղուցի մոտ գտնվող իրանական ռադարները, հակաօդային պաշտպանության համակարգերը և ցամաքային կառավարման օբյեկտները, հավելել է CENTCOM-ը։

«CENTCOM ուժերը հարվածել են Հորմուզի նեղուցի մոտ գտնվող իրանական հակաօդային պաշտպանության համակարգերին, ցամաքային կառավարման օբյեկտներին և ռադարային կայաններին», – հաղորդել է հրամանատարությունը։

Leave a Comment