Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին զանգվածային պատասխանի մասին, եթե հարձակումները կրկնվեն

Իրանի զինված ուժերը լայնածավալ հարձակումներ կձեռնարկեն Միացյալ Նահանգների դեմ, եթե նրանք հետագա հարձակումներ իրականացնեն, հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբը։

«ԱՄՆ զինվորականները պետք է գիտակցեն, որ եթե Իրանի Իսլամական Հանրապետության վրա կրկին հարձակում գործեն, դրան կհաջորդեն լայնածավալ հարձակումներ տարածաշրջանի թիրախների վրա», – Mehr լրատվական գործակալությունը մեջբերել է ռազմական հրամանատարության հայտարարությունից մի հատված։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ հարվածներ է հասցրել Իրանին Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան «Ապաչի» ուղղաթիռի խոցումից հետո։ Իրանի վրա ԱՄՆ-ի այս հարձակումից հետո ԻՀՊԿ-ն մի քանի հարձակումներ է իրականացրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա։

Leave a Comment