Axios. Իրանը չորս հրթիռ է արձակել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ

Իրանը առնվազն չորս բալիստիկ հրթիռ և մի քանի անօդաչու թռչող սարք է արձակել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում ամերիկյան բազաների ուղղությամբ։ Այս մասին X-ում հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին։

«Իրանը Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաների վրա արձակել է առնվազն չորս բալիստիկ հրթիռ և մի քանի անօդաչու թռչող սարք», – ասվում է լրագրողի հրապարակման մեջ։

Leave a Comment