Թրամփի խոստացած պատասխանը․ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի մի շարք ռազմական օբյեկտների՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման։

«Այս առաքելությունը համաչափ պատասխան է Իրանի անհիմն ագրեսիային»,-ասված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։

Axios-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի, հաղորդում է, որ ԱՄՆ զինված ուժերը հարվածել են մի քանի իրանական ՀՕՊ համակարգերի և ռադարների։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել էր, որ Իրանը Հորմուզի նեղուցում խոցել է ամերիկյան Apache հարձակողական ուղղաթիռ։

«Մեր գերազանց զինվորականները հենց նոր ինձ տեղեկացրին, որ երեկ երեկոյան իրանցիները խոցել են մեր բարձր տեխնոլոգիական Apache ուղղաթիռներից մեկը՝ Հորմուզի նեղուցում պարեկություն կատարելիս»,-գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

«Երկու օդաչուներն էլ ողջ և առողջ են։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները պետք է արձագանքեն այս հարձակմանը»։

ABC News-ին տված հարցազրույցում Թրամփը զգուշացրել է, որ Իրանի դեմ պատասխան հարվածները կլինեն «շատ ուժեղ»։

Leave a Comment