Մոուրինյուն արդեն ժամանել է Մադրիդ

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ժամանել է Մադրիդ և կներկայացվի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նոր գլխավոր մարզչի շնորհանդեսը սպասվում է հունիսի 10-ին։ 63-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2029թ․ հունիս։

Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է նաեւ 2010-2013-ին և նվաճել Իսպանիայի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները։

Leave a Comment