Նեղության օրը

Նեղության օրը

10.06.2026 | 00:06

Շնորհակալության պատարագ մատուցիր Ինձ

և վճարիր քո ուխտը Բարձրյալին և ապա կանչիր Ինձ քո նեղության օրը, և Ես պիտի ազատեմ քեզ:

Գովաբանել ու գոհություն հայտնել Ինձ և հարատև կատարել տրվածդ խոստումներն ու ուխտերը` նշանակում է դրամ պահ տալ Ինձ, որպեսզի կարողանաս վստահորեն վերցնել այն քո նեղության օրերին:

Երբեմն աշխարհը զարմանում է տեսնելով, որ այն մարդը, ումից նման բան չէր սպասում, հանկարծ ու մեծ գումարների տեր է դարձել, բավարարելով և՛ իր, և’ իր բարեկամների կարիքները և դեռ միջոցներ էլ հատկացնելով բարեգործական նպատակների համար: Սակայն աշխարհը չէր տեսել` ինչպես է այդ մարդն արդար ու հավատարիմ աշխատանքով վաստակած անհաշիվ մանր գումարներ դրել գանձարկղ:

Այպես է նաև Իմ արքայության մեջ:

Աշխարհը տեսնում է, որ հավատք ունեցող մարդը հանկարծ պահանջներ է ներկայացնում Ինձ ու ստանում Իմ ունեցվածքից:

Աշխարհը կարծում է, թե մարդը կախարդական ուժ ունի:

Իրականում բնավ էլ այդպես չէ:

Աշխարհը չի տեսնում, որ այդ մարդը գոհության ու փառաբանության ձևի տակ, հարատևորեն ու հավատարմորեն վճարում էր շարունակ, և անվերջ կատարում իր խոստումներն ու ուխտերը:

Այսպես պիտի լինի նաև ձեզ համար, Իմ որդիներ: «Օրհնության պատարագ ներկայացրու քո Աստծուն և կատարիր Բարձրյալին խոստացած քո ուխտը, և երբ նեղության ժամանակ Ինձ կանչես, Ես պիտի փրկեմ քեզ»:

Այս խոստումը իրապես վերաբերում է ծանր ու գորշ օրերին, երբ չկան անհրաժեշտ պայմաններ և քեզ կենսական ուժ տվող կռվաններ: Երբ տեսնում ես` մեծ կամ արժեքավոր բաներ չես կարող անել, այդժամ կարող ես քո հավատարմության փոքրիկ գործերն ու խոսքերը ամբարել Իմ շտեմարաններում, որ պատրաստ մնան` քո մեծ պահանջների օրվա համար:

Մեկնաբանություններ

Leave a Comment