Այսօր երեկոյան սպասվում է Վեներայի և Յուպիտերի մերձեցում. Լևոն Ազիզյան


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այսօր երեկոյան սպասվում է Վեներայի և Յուպիտերի մերձեցում, գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Երկու մոլորակները կլինեն միմյանց շատ մոտ, հստակ տեսանելի երեկոյան երկնքում անզեն աչքով, բայց այս եզակի երևույթը կարելի է մանրամասն տեսնել հեռադիտակով կամ աստղադիտակով։

Հունիսի 15-ին այս երկու մոլորակներին կմոտենա Մերկուրին, իսկ հունիսի 17-ին՝ Լուսինը դիրքավորվելով Վեներայի և Յուպիտերի միջև։ Այդ օրերին բոլոր այս երկնային մարմինները տեսանելի կլինեն միմյանց շատ մոտ երեկոյան երկնքում 15 աստիճան անկյունային հեռավորության սահմաններում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment