Սիրուշոն արձագանքել է աղմկահարույց թեմային․ «Խաչից 5 օր հետո հիշեցին օրենքի մասին»

Հայ փոփ երգչուհի-երգահան, կոմպոզիտոր Սիրուշոն գրում է․

«Չեմ սիրում նման թեմաներին ավել անդրադառնալ, վերջին տարիներին շատ եմ տհաճ իրավիճակներով անցնում, որոնց դեմ լուռ պայքարում եմ ու շարունակում աշխատել:

Բայց քանի որ սա հնչեղություն ստացավ՝ (ինչը նշանակում է, որ կան սրտացավ ու մտահոգ մարդիկ) պարզաբանեմ.

Ասում են, թե սա ինչ-որ «օրենքի» չի համապատասխանում:

Ուրեմն. ամիսներ շարունակ լրիվ նույն ձևաչափով մեզ մոտ տեղադրված էր սիրտը, հետո կողպեքը։ Այդ ամիսների ընթացքում ոչ ոք մեզ ոչինչ չասաց։ Նույն Աբովյան փողոցը, նույն խանութը։ Ամիսներ:

Խաչի 5-րդ օրը հիշեցին ինչ-որ «օրենք»: Այսքանը»:

Leave a Comment