ԱՄՆ-ն կարծում է, որ իր հարձակողական ուղղաթիռը վթարի է ենթարկվել Հորմուզի նեղուցի մոտ՝ իրանական անօդաչու թռչող սարքի կողմից խոցվելուց հետո: ԱՄՆ քննիչները տեղյակ չեն, թե արդյոք իրանական ուժերը փորձել են միտումնավոր խոցել ուղղաթիռը։ Այս պնդումը X-ում արել է ամերիկյան Axios պորտալի և իսրայելական Channel 12 հեռուստաալիքի թղթակից Բարակ Ռավիդը։
«ԱՄՆ պաշտոնյան ինձ ասաց, որ հետաքննությունը պարզել է, որ իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է ամերիկյան ուղղաթիռին, ինչի հետևանքով այն վթարվել է: ԱՄՆ պաշտոնյան նշել է, որ հետաքննությունը դեռևս չի պարզել, թե արդյոք դա միտումնավոր է եղել, թե ոչ», – նշել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում Truth Social-ում հայտարարել էր, որ AH-64 Apache ուղղաթիռը Հորմուզի նեղուցի վրա խոցվել է իրանական ուժերի կողմից: Նա կարծում է, որ ամերիկյան կողմը պետք է արձագանքի։