ՌԴ սրտով չէ. ընդդիմությունը կգնա ԱԺ

ՌԴ սրտով չէ. ընդդիմությունը կգնա ԱԺ

Radar Armenia-ի «Ռադար զրույց» հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Նա անդրադարձել է հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին, սպասվող ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաև ՌԴ-ի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ դեռևս չշնորհավորելուն։

Ըստ Վարդանյանի, եթե վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն անցնի, իշխանությունը հինգ տարվա ընթացքում իր թիկունքում լրջորեն զգալու է ընդդիմության շուրջը։ Միաժամանակ, նա վստահ է, որ ընդդիմությունը ոչ թե վայր կդնի մանդատները, այլ կգնա ԱԺ։

«Եթե չգնան ԱԺ, եթե մանդատները չվերցնեն, քաղաքականապես կոչնչանան ու կհայտնվեն լուսանցքում։ ԱԺ չգնալն ինքնաոչնչացում է և անտրամաբանական»,- ասել է Վարդանյանը։

Ըստ նրա՝ հնարավոր է հետընտրական պրոցեսներ լինեն, եթե վերահաշվարկի ԲՀԿ-ն չհայտնվի ԱԺ-ում. «Եթե հայտնվի, իմաստ չի լինի, մանավանդ, որ ընտրակեղծարարության, լուրջ կեղծիքների մասին որևէ մեկը չի խոսել»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment