Դեռ ոչ-ոք չգիտի մանդատների բաշխման կամ դրանց իրական պատկերի մասին․ Ասլանյան

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրում է․

«Հիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև։ Վանաձորի 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 105 ձայն, բայց հրապարակվել է 10։

Հետևաբար, դեռ ոչ-ոք չգիտի մանդատների բաշխման կամ դրանց իրական պատկերի մասին։ Սպասենք վերահաշվարկների արդյունքներին»։

Leave a Comment