Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը քննարկելիս անդրադարձել է Գյումրիում առկա հիմնախնդիրներին՝ նշելով, որ երբ քարոզարշավի ժամանակ այցելել, շրջել են քաղաքում, հատկապես 58 թաղամասի բակերում ու տեսել տարածքների վիճակը, շոկային ազդեցություն են ունեցել։

«Մենք Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ, եթե անհրաժեշտություն լինի, շրջանցելով ՏԻՄ-ին՝ արագ գործողություններ իրականացնենք՝ այսօրվանից սկսած»,- ասել է վարչապետը։

Leave a Comment