Իսպանիայի հավաքականը հաղթել է Պերուի թիմին

Աշխարհի 2026 թվականի առաջնությանը նախապատրաստվող Իսպանիայի ընտրանին մրցաշարի մեկնարկից առաջ անցկացրեց վերջին ստուգողական հանդիպումը և 3-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Պերուի թիմի նկատմամբ։

​Հանդիպման հաշիվը արդեն 2-րդ րոպեին, բացեց Միկել Օյարսաբալը։ 32-րդ րոպեին Պեդրին կրկնապատկեց իսպանացիների առավելությունը, իսկ 53-րդ րոպեին պերուացիների դարպասապահ Պեդրո Գալեսեն դարձավ ինքնագոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3-0։

Պերուի հավաքականին հաջողվեց խփել միայն հեղինակության գնդակ։

Leave a Comment