Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերը» համաձայնության է հասել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ մեկ տարով համագործակցությունը երկարաձգելու հարցում, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նոր պայմանագրով 37-ամյա կիսապաշտպանի աշխատավարձը կնվազի։
Ավարտված ակումբային մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 39 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։