Նիդերլանդների հավաքականը մեծ դժվարությամբ հաղթել է Ուզբեկստանի ընտրանուն

Աշխարհի 2026 թվականի առաջնությանը նախապատրաստվող Նիդերլանդների և Ուզբեկստանի հավաքականները մրցաշարի մեկնարկից առաջ անցկացրեցին վերջին ստուգողական խաղը, որն ավարտվեց հոլանդացիների դրամատիկ հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով բացեց Կոդի Գակպոն՝ առաջ մղելով Ռոնալդ Կումանի գլխավորած թիմին։ 87-րդ րոպեին հոլանդացիները մնացին տասը խաղացողով. կարմիր քարտ ստացավ Գուս Տիլը։ Ուզբեկստանի թիմը թվաց, թե կարողացավ փրկել իրավիճակը՝ օգտվելով քանակական առավելությունից. 90+2-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Իգոր Սերգեևը։

Այնուամենայնիվ, խաղի վերջակետը դրվեց 90+7-րդ րոպեին, երբ երկրորդ անգամ 11-մետրանոց հարված նշանակվեց Նիդերլանդների թիմի օգտին։ Կոդի Գակպոն կրկին անվրեպ իրացրեց այն։

Leave a Comment