Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազություն

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Այս մասին Iravaban.net- ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։

«Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը): Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը»,- նշել են դատախազությունից:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի համաձայն Իրավաբանական անձի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ պատասխանատու այլ անձի կողմից հարկերը, տուրքերը կամ այլ վճարները խոշոր չափերով չվճարելու նպատակով օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկը, տուրքը կամ այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթն օրենքով սահմանված կարգով կամ ժամկետներում չներկայացնելը կամ հաշվետվության, հաշվարկի, հայտարարագրի կամ հարկը, տուրքը կամ այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթղթի մեջ խեղաթյուրված տվյալ մտցնելը կամ հարկման օբյեկտը թաքցնելը կամ խաբեության այլ դրսևորումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Leave a Comment