Մենք պատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
«Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու հարցին. կարծում ենք այդ որոշումը պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։ Այդ որոշումը կկարողանանք կայացնել մի քանի հարցերի պատասխաններն ունենալուց հետո։ Այս հարցում շատ կարևոր է նաև ԲՀԿ շեմը հաղթահարելու հարցը։
Մի բան հստակ է. մեր որոշումը բխելու է պայքարի շարունակության և հաջողության տեսակետից»,- ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։