Այսօր Ընկերների միջազգային օրն է

Այսօր աշխարհը տոնում է Ընկերների միջազգային օրը: Ընկերների օրը նշելու ավանդույթը ձևավորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ 1935թ.-ին Կոնգրեսն օգոստոսի առաջին կիրակին հռչակել է Բարեկամության ազգային օր: Այստեղից էլ սկիզբ է առել հունիսի 9-ին Ընկերների` ոչ պաշտոնական միջազգային օրը նշելու գաղափարը:

Տարիների ընթացքում տոնը ճանաչում և տարածում է գտել և այսօր այն նշվում է բազմաթիվ երկրներում:

Օրվա նպատակն է, անկախ կյանքի դժվարություններից ու տարաբնույթ խոչընդոտներից, հիշեցնել մեր ընկերներին, թե որքան կարևոր ու թանկ են նրանք մեզ համար:

 

Ընկերության գաղափարը​ մեծ խորհուրդ և նշանակություն ունի: Ընկերությունը չի ճանաչում տարիք, սոցիալական դիրք կամ որևէ այլ տարբերություն, այն բոլորի համար է և հիմնված է հավատարմության սկզբունքի վրա:

Leave a Comment