Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր

Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր

ՖԻՖԱ-ի կողմից Աշխարհի 2026 թվականի առաջնության 52 մրցավարների ցանկում ներառված սոմալիացի մրցավար Օմար Արտանին արգելել են մուտք գործել ԱՄՆ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Արտանին, ով Մայամիի օդանավակայան ժամանելուց հետո մերժում է ստացել, դարձել էր պատմության մեջ առաջին սոմալիացի ռեֆերին, որը պետք է սպասարկեր Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի խաղերը: 2025 թվականին նա ճանաչվել էր Աֆրիկայի լավագույն մրցավար։

ԱՄՆ սահմանապահ ծառայությունը չի հստակեցրել մերժման կոնկրետ պատճառը, իսկ ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ չի միջամտում ընդունող երկրի ներգաղթային ընթացակարգերին և վիզաների տրամադրման հարցերին։

Չնայած միջադեպին՝ մրցավարը նշել է, որ պահպանում է լավատեսությունը և հաջողություն է մաղթել գործընկերներին առաջիկա առաջնությունում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment