Երեք ակումբներ հետաքրքրված են Վալերի Ծառուկյանի ծառայություններով

«Նիժնի Նովգորոդի» 24-ամյա հայ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։

​Ինչպես հայտնում է «РБ Спорт»-ը, հայ կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու հարցում հետաքրքրվածություն են ցուցաբերում միանգամից մի քանի ռուսական ակումբներ։ Ֆուտբոլիստի տրանսֆերի համար կմրցեն «Սոչին», Եկատերինբուրգի «Ուրալն» ու Վորոնեժի «Ֆակելը»։

Ծառուկյանի գործող պայմանագրի ժամկետը նիժնինովգորոդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա կեսը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 250 հազար եվրո։

Leave a Comment