
Ղրղզստանը դուրս է բերվել ԵՄ ավիացիոն «սև ցուցակից», – հաղորդում է AFP գործակալությունը։ Ղրղզստանի նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ երկրում գրանցված ավիաընկերությունները «սև ցուցակից» դուրս բերելու մասին պաշտոնական Բիշքեքին տեղեկացրել են ԵՄ տրանսպորտային գերատեսչությունից՝ հատուկ նամակով։
«Սա պատմական իրադարձություն է և մեծ հաղթանակ, որը նոր հեռանկարներ կստեղծի մեր երկրում ավիացիայի զարգացման համար», – հայտարարել է Ղրղզստանի նախագահի աշխատակազմը։
Ղրղզստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» ընդգրկվել էր 2006 թվականին՝ թռիչքների անվտանգության ապահովման հետ կապված Բրյուսելում առկա մտավախությունների պատճառով։