Պատրաստվում ենք դիմել ՍԴ` վիճարկելու ընտրության արդյունքները. «Հայաստան» դաշինքի անդամ

Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան`վիճարկելու ընտրության արդյունքները

Պատրաստվում ենք դիմել ՍԴ` վիճարկելու ընտրության արդյունքները. «Հայաստան» դաշինքի անդամ


ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան`վիճարկելու ընտրության արդյունքները։

«Ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումերի, ոչ ազատ, ոչ արդար պայմաններում։ Դրա համար կան բազմաթիվ փաստեր։ Փաթեթը պատրաստվում է և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքները վերջնական հայտարարելուց հետո գնալու ենք նաև այդ ճանապարհով», – ասաց Սաղաթելյանը հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ։

Անդրադառնալով մանդատները վերցնելուն՝ նա նշեց, որ իրենց դիրքորոշումը կհստակեցնեն ընդդիմադիր քաղաքական գործընկերների հետ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելուց հետո։

«Կարծում ենք` այդ որոշումը պետք է լինի միասնական», – ասաց Սաղաթելյանը։


Leave a Comment