Սպասում ենք ձայների վերահաշվարկին՝ ԲՀԿ-ն կմտնի՞ ԱԺ, թե՞ ոչ, արդյունքում կիմանանք՝ ԱԺ ընդդիմությունը կունենա ապօրինություններին դեմ կանգնելու գործիքակազմ, հետո հանդես կգանք հայտարարությամբ: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:
«Գնում է ձայների վերահաշվարկ, ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտնո՞ւմ է խորհրդարան, թե՞ ոչ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ:
Իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա՝ մեկը ընտրությունն է, մյուսը փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը: Փողոցային պայքարի արդյունքում Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը պետք է քվեարկի փոփոխության օգտին, այդտեղ մի հարց է գալիս: Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատմականորեն ընդամենը 8 պատգամավոր փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը, իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց 5 տարվա ընթացքում մենք այդտեղ մեծ հնարավորություն կարող ենք տեսնել»,- նշել է Կարապետյանը: