Սպերցյանը կարող է մի քանի տարի հանդես գալ Մերձավոր Արևելքում, հետո նրան ժամանակ կմնա նաև Եվրոպայում խաղալու համար․ Տաշուև

Հայտնի մարզիչ Սերգեյ Տաշուևը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ Վերջին շրջանում մամուլը թիմի ավագի անունը կապում է ինչպես եվրոպական, այնպես էլ Սաուդյան Արաբիայի ակումբների հետ։

«Այսօր ֆուտբոլը զարգանում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում, որտեղ շատ աստղեր են հավաքված։ Սպերցյանը կարող է խաղալ այդ մակարդակում։ Նա կարող է մի քանի տարի հանդես գալ Մերձավոր Արևելքում, վաստակել այն, ինչ իրեն պետք է, հետո նրան ժամանակ կմնա նաև Եվրոպայում խաղալու համար։ Նա կարող է հենց այսպիսի բիզնես-պլան ունենալ։

Ինձ համար դժվար է հասկանալ նրա ցանկությունը, քանի որ նրբություններին ծանոթ չեմ։ Նա այդ որոշումը հենց այնպես չի կայացրել, քննարկել է ընտանիքի և գործակալի հետ։ Իրենք ավելի լավ գիտեն, իսկ մենք ի՞նչ իրավունք ունենք դատելու. պարզ է, որ մենք կցանկանայինք երկրպագել Սպերցյանին այնպես, ինչպես Սաֆոնովին՝ ՊՍԺ-ում։ Դա նրա որոշումն է, բայց, կարծում եմ, նա դեռ կհասցնի խաղալ բարձր մակարդակով»,- Տաշուևի խոսքերն է մեջբերում «Евро-Футбол»-ը։

Leave a Comment