«Բարսելոնան» թույլատրել է Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալին մասնակցել ԱԱ-2026-ի խմբային փուլի 1-ին տուրի՝ Կաբո Վերդեի թիմի դեմ կայանալիք հանդիպմանը, որը նախատեսված է հունիսի 15-ին։ Այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ազգային ընտրանու ճամբարում հարձակվողի առողջական վիճակին անմիջականորեն հետևում է «Բարսելոնայի» ֆիզիոթերապևտ Ֆերնանդո Գալանը:
Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը հավաքականի» ճամբար էր ժամանել ձախ ազդրի մկանային վնասվածքով:
Ըստ տեղեկությունների՝ «Բարսելոնայոից» խորհուրդ են տվել Յամալին աստիճանաբար վերադարձնել խաղադաշտ:
Հարձակվողի մասնակցությունը Կաբո Վերդեի ընտրանու դեմ հանդիպմանը մեկնարկային րոպեներից խստիվ բացառվում է: Կատալոնական ակումբը կողմ է, որ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս գա միայն հանդիպման վերջին 15 րոպեներին: