ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել երկու-երեք օրվա ընթացքում։
«Մենք գտնվում ենք շատ լավ գործարքի վերջին փուլում, որը կկանխի Իրանի՝ որևէ ձևի միջուկային զենք ունենալը։ Եվ Հորմուզի նեղուցը կբացվի անմիջապես։ Այն կբացվի ստորագրումից անմիջապես հետո, ինչը կարող է լինել երկու կամ երեք օրից», – ասել է նա լրագրողներին: