Յայա Տուրեն կգլխավորի Բարսեղյանի «Սլովանը»

Ըստ Sky Sports-ի հաղորդման՝ «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեն համաձայնության է եկել Բրատիսլավայի «Սլովանի» հետ և առաջիկայում կնշանակվի թիմի գլխավոր մարզիչ։

Սա կլինի կոտդիվուարցի մասնագետի առաջին փորձը գլխավոր մարզչի պաշտոնում։ Հիշեցնենք, որ նախկինում Տուրեն մարզչական փորձ է կուտակել՝ աշխատելով Լոնդոնի «Տոտենհեմի» ակադեմիայում, ինչպես նաև որպես գլխավոր մարզչի օգնական ընդգրկված է եղել բելգիական «Ստանդարդի» և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի մարզչական շտաբներում։

«Սլովանի» կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը:

2025/2026թթ․ մրցաշրջանի արդյունքներով «Սլովանը» հռչակվել է Սլովակիայի չեմպիոն։ Բրատիսլավան ներկայացնող ակումբը երկրի 27-ակի չեմպիոն է։

Leave a Comment