ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չէր ցանկանա վերսկսել Իրանի դեմ հարվածները՝ հավելելով, որ ծովային շրջափակումն ավելի արդյունավետ է եղել։
«Եթե մենք շարունակենք հարվածել ևս երկու կամ երեք շաբաթ, ոչինչ չի մնա։ Բայց (Հորմուզի նեղուցը – խմբ.) ամիսներով չի բացվի։ Եթե մենք ռմբակոծենք, շատ մարդիկ կմահանան։ Ո՞վ է դա ուզում։ Ես՝ ոչ», – ասել է նա լրագրողներին։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի ծովային շրջափակումն ավելի արդյունավետ է եղել, քան ռմբակոծությունը։
«Նրանց տնտեսությունը իսկապես տառապում է, և նրանք կկնքեն գործարք», – ասել է Թրամփը։