Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել. Վարդևանյան





«Ժողովուրդ ջան շնորհակալ ենք Ձեր աջակցության և կամքի համար»,-Ֆեյսբուքյան տեսանյութին կից գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը՝ հավելելով. 

«Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել, վարչական ռեսուրսը վերածվել է անսահմանափակ չարաշահման գործիքի: Այս և այլ խախտումներին, հետապնդումներին` գնահատական տրվելու է:

Աստված պահապան Ձեզ, մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։



Leave a Comment