«Եթե վիճակը խառնվի» խոսքերի հեղինակին արգելել են մեկնել ՀՀ-ից   – armeniatoday.am

Ռուսաստանաբնակ ՀՀ քաղաքացի Հովհաննես Սահակյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց է կիրառվել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։

Ռուսաստան վերադառնալիս ՀՀ-ում ձերբակալված Սահակյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Սահակյանը ընտրություններից առաջ Հայաստան ժամանալիս օդանավակայանում լրագրողի հարցի էր պատասխանել՝ ասելով, որ եկել է Երևան՝ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Նա լրագրողին նաև ասել էր, որ քվեարկելու է ու շուտ մեկնի Հայաստանից, քանի որ երկրում «կարող է՝ վիճակը խառնվի, երեխաների հետ չմնան բարդություններում»։

Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ՌԴ վերադառնալիս, նրան ձերբակալել էին, ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր, որ նրան մեղադրում են հանցագործության մասին տեղյակ լինելու, բայց չհայտնելու հոդվածով։

Կարդացեք նաև՝

Օդանավակայանում ձերբակալել են «եթե վիճակը խառնվի» արտահայտության հեղինակին

Leave a Comment