09:00 Լուրերը մեկ տողով. Ինչո՞ւ է պակասել ընտրողների թիվը, ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունը մանդատներից հրաժարվի

 Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•Միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Իրանն ու Եվրոպական միությունը, շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և վերահաստատել համագործակցության պատրաստակամությունը:

• Մամուլն ուշադրություն է հրավիրում վերջին հինգ տարում Հայաստանում ընտրողների թվի շուրջ 100 հազարով նվազման վրա:  

•Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է ձայների ամփոփումը՝ հայտարարելով, որ խորհրդարանը կգումարվի նույնիսկ ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելու դեպքուm:  

•Արտախորհրդարանական և ընդդիմադիր ուժերը բարձրաձայնում են ընտրական գործընթացում արձանագրված խախտումների, բացթողումների և վարչական ռեսուրսի չարաշահման մասին: 

•Միջազգային լրահոսում ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը դեմ է արտահայտվել միասնական եվրոպական բանակի ստեղծմանը՝ այն համարելով ՆԱՏՕ-ին զուգահեռ և խառնաշփոթ առաջացնող կառույց: 

Leave a Comment