Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի ներքին հիասթափությամբ կամ տարաբնույթ մեկնաբանություններով, այլ անելիքների հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ



Անխոս, բարդ վիճակ է այն ընդդիմադիր ուժերի համար, որոնք ընտրություններում հաղթանակ չեն ապահովել, սակայն մուտք են գործել խորհրդարան:

Հանրային սպասումներն ու արձագանքները ընտրական գործընթացում ընկալելի են. հասկանալի է նաև մարդկանց մեծ հիասթափությունը:

Հատկապես այս հանգրվանային իրավիճակում քաղաքական ուժերն ու առաջնորդները պետք է առաջնորդվեն սառը դատողությամբ և քայլերի հստակ հաջորդականությամբ:

Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի ներքին հիասթափությամբ կամ տարաբնույթ մեկնաբանություններով, այլ անելիքների և քայլերի հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment