ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերընտրության կապակցությամբ։
«Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության հետապնդման գործում, և մենք հանձնառու ենք առաջ մղելու պատմական Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ Թրամփի ուղու միջազգային խաղաղության և բարգավաճման (TRIPP) իրականացումը»,- գրել է Ռուբիոն X-ում:
Նա հավելել է, որ անհամբեր սպասում է համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից այն կողմ խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար:
