Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 1-7-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն հունիսի 1-7-ը:

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։

Արարատյան դաշտում դիտվել է խաղողի վազի մասսայական ծաղկումը և վաղահաս տեսակի կորիզավորների հասունացումը։

Հովտային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի կաթնային հասունացումը, բանջարանոցային մշակաբույսերը ծաղկել են, առաջին հունձից հետո դիտվել է առվույտի ցողունի աճ։

Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, եգիպտացորենի մոտ առաջացել են հինգից յոթերորդ տերևները։

Լեռնային շրջաններում սկսվել է հնդավորների պտղի ձևավորումը, շարունակվել է գարնանացան ցորենի ցողունակալումը, աշնանացան ցորենը գտնվել է ծեղացողունի ներքին հանգույցների փուլում։

Հողի 20-40սմ շերտում խոնավության պաշարները հանրապետությունում կազմել է 15-50%, որը բավարար է բույսերի աճի և զարգացման համար։

Շաբաթվա վերջին տեղացած կարկուտի հետևանքով Ստեփանավանում գյուղատնտեսական մշակաբույսերը զգալի վնասներ են կրել, իսկ Գավառում՝ մասնակի վնասներ։

Leave a Comment