Եվրոպական 4 ակումբներ պայքարում են Թիկնիզյանի համար

«Կոմոն», «Այաքսը», «Լանսն» ու «Օլիմպիակոսը» հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։ Այս մասին հայտնում է հայտնի լրագրող Էքրեմ Քոնուրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սերբական ակումբի համար շատ բարդ կլինի դիմանալ նման հեղինակավոր հավակնորդների մրցակցությանը և պահել հայ ֆուտբոլիստին։ Թիկնիզյանի գործող պայմանագիրը «Ցրվենա Զվեզդայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Թիկնիզյանը բելգրադյան թիմում հանդես է գալիս 2025 թվականի ամառվանից։ Ավարտված մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ըստ հեղինակավոր Transfermarkt -ի 27-ամյա պաշտպանի արժեքը ներկայումս կազմում է 7 միլիոն եվրո։

Leave a Comment