Հայ-թուրքական սահմանի բացումը շարունակում է մնալ անորոշ

Հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետներ այս պահին չկան․ հետագա քայլերը կախված կլինեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքից, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի կառավարության աղբյուրը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին ավելի վաղ հայտնել էր, որ Անկարան և Երևանը մայիսի կեսերին ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։

«Այս փուլում սահմանի բացման հստակ ժամկետներ չկան։ Գործընթացի դինամիկան կախված կլինի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացից», – ասել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրի խոսքով՝ Անկարան ակնկալում է կառուցողական երկխոսության շարունակություն, որը կնպաստի Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը և բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։

Leave a Comment